Մոսկվայի փողոցներում անցորդները նկատել են բաճկոնով խոզի
Մոսկվայի փողոցներում մարդիկ նկատել են բաճկոնով զբոսնող խոզի: Նրանցից մեկը նկարը հրապարակել է «Соседи. Белорусская-Новослободская-Маяковская» ֆեյսբուքյան էջում:
Կինը պարզաբանել է, որ «տաք հագնված» խոզն իր հարևանն է, իսկ անունը Քրիստոֆեր է։ Մեկնաբանություններում օգտատերերը խոստովանել են, որ նկարն իրենց մոտ ջերմ զգացմունքներ է առաջացրել: Նրանք այսպիսի մեկնաբանություններ են թողել՝ «Ինչ լավն է», «Գեղեցիկ է», «Նորաձև է»։
Կապույտ բաճկոնով խոզի նկարի տակ օգտատերերից մեկը կատակել է՝ ասելով, որ այսպես է Քրիստոֆերը քողարկվում ջրային վագրի կերպարանքով: Հենց ջրային վագրն է ղեկավարելու 2022 թվականին։