Անհնազանդության ակցիա՝ Չարենցի փողոցում
![](/timthumb.php?src=disc/14-05-24/ec08aef74547d863e8e5d726d6d641c9.jpg&w=450)
Անհնազանդության ակցիա՝ Չարենցի փողոցում։
Հիշեցնենք, որ Երևանում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները։ Ակցիա իրականացնող քաղաքացիներն արգելափակել են Աբովյան, Տերյան, Հրաչյա Քոչար, Մոսկովյան ու Հանրապետության փողոցները և Նալբանդյան-Սայաթ-Նովա ու Թումանյան-Խանջյան խաչմերուկները։
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։
Կան բերման ենթարկված քաղաքացիներ։