Երևանի որ կետերից է վաղը մեկնարկելու երթը դեպի Օպերային թատրոն
![](/timthumb.php?src=disc/14-05-24/95cea7644520fcfc0877abf53c27cf87.jpg&w=450)
Այսօր Բագրատ Սրբազանը կոչ էր արել պայքարի մասնակիցներին վաղը՝ ժամը 16։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ, որտեղ միջազգային համաժողով է տեղի ունենալու, ներկա է լինելու նաև Նիկոլ Փաշինյանը։
Բագրատ Սրբազանը կոչ էր արել լինել այնտեղ և բողոքի ու ընդվզման ձայն բարձրացնել՝ ընդդեմ սահմանազատման-սահմանագծման ապօրինի գործընթացի։
Այս առնչությամբ «Ազգային ճակատը» տեղեկացնում է, թե Երևանի որ վայրերում է պետք հավաքվել՝ Օպերային թատրոնի մոտ գնալու համար․
«Մայիսի 15-ին, ժամը 17:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը:
ժամը 15:30 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա՝ դրսևորելու մեր քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը.
Սարյանի անվան այգի
Կոնսերվատորիայի դիմացի այգի
Սուրբ Աննա եկեղեցու բակ
Հյուսիսային պողոտա («Բանալիի» մոտ)»։