Գերմանիայի արտգործնախարարը Ռուսաստանի՝ G7 վերադառնալու հնարավորություն տեսանելի ապագայում չի տեսնում
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Ռուսաստանի՝ G7 վերադառնալու հնարավորություն տեսանելի ապագայում չի տեսնում:
«Իհարկե, շատ ցավալի է, որ Ռուսաստանը Ղրիմի բռնակցման պատճառով իրեն դուրս է թողել այդ շրջանակից»,- ասել է նա dpa գործակալությանը տված հարցազրույցում:- Դեռ պարզ չէ, թե Ռուսաստանը երբ կկարողանա վերադառնալ խումբ. ներկայիս սրումը չի մեղմում իրավիճակը»:
Ռուսաստանը G8-ից հեռացվել էր 2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո։ Ըստ Բերբոքի` «2014 թվականին Ռուսաստանի ագրեսիվ գործողություններից հետո ճիշտ էր հասկացնել, որ այդ հիմքի վրա տնտեսական եւ քաղաքական օրակարգը պարզապես անհնար է շարունակել», հայտնում է DW-ն։
2022 թվականի հունվարի 1-ից Գերմանիան կփոխարինի Մեծ Բրիտանիային որպես G7-ի նախագահ, որը ներառում է նաեւ Իտալիան, Կանադան, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ճապոնիան:
Բերբոքը հայտարարել է, որ ցանկանում է կլիմայական ճգնաժամի խնդրի համատեղ լուծումը G7-ում Գերմանիայի նախագահության կենտրոնական հարցերից մեկը դարձնել: