Կապան-Քաջարան ճանապարհին բեռնատարը կողաշրջվել է. կա վիրավոր
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 26-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Այդ օրը, ժամը 11:00-ի սահմաններում, 55-ամյա Վարդան Գևորգյանը՝ իր վարած «SHACMAN» մակնիշի բեռնատարով, Կապան-Քաջարան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Վ. Գևորգյանին հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Կապան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։