Բաբիշն ընդունել է Չեխիայի խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության պարտությունը
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն ընդունել է շաբաթ օրը խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում իր գլխավորած «Դժգոհ քաղաքացիների ակցիա» կենտրոնամետ քաղաքական շարժման պարտությունը: Համապատասխան հայտարարությունը նա արել է մամուլի ասուլիսի ժամանակ։
«Միասին» կուսակցական դաշինքը հաղթել է ձայների քանակով։ Շնորհավորում եմ այդ կապակցությամբ»,- ասել է Բաբիշը։