ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիման ժամանակ ևս մեկ անգամ վերահաստատեցի մեր հստակ դիրքորոշումը՝ ԼՂ հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց. Արա Այվազյան (տեսանյութ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիման ժամանակ ևս մեկ անգամ վերահաստատեցի մեր հստակ դիրքորոշումը՝ ԼՂ հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։
«Մասնավորապես խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել համապարփակ կարգավորման, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկաս»,–նշեց Այվազյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նշենք նաև, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկեր Արա Այվազյանին հրավիրել է Ռուսաստան։
«Ես իմ գործընկերոջը հրավիրել եմ հերթական այցով ժամանել Ռուսաստանի Դաշնություն, որպեսզի մենք շարունակենք արտաքին քաղաքական և այլ հարցերի շուրջ մեր սերտ շփումները», - ասել է Լավրովը՝ այսօր, Երևանում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ համատեղ մամուլի ասուլիսում:
Հիշեցնենք, որ Լավրովը մայիսի 5-6-ը աշխատանքային այցով գտնվում է Երևանում։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
«Մանրամասն քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը: Նշել ենք առկա առաջընթացը և իրավիճակի կայունացումը: Չենք նվազեցնում ջանքերը բոլոր պահվող անձանց տուն վերադարձնելու, ինչպես նաև ականազերծման, մշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ: Տարածաշրջանում կայունացման գործում կարևոր դեր է խաղում եռակողմ աշխատանքային խումբը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ»,-ասել է Լավրովը:
Լավրովը նաև բարձր է գնահատել բարձր է գնահատել Մոսկվա-Երևան համագործակցությունն ինտեգրացիոն կառույցներում։
Դիվանագետը նաև նշել է, որ, չնայած ապրանքաշրջանառության մի փոքր նվազմանը, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը: Քննարկվել է համագործակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում: