Մեկնարկել է Վրաստանի վարչապետի այցն Ադրբեջան
Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցն Ադրբեջան: Այս մասին հայտնում է Minval.az կայքը:
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ Բաքվում Ղարիբաշվիլին հանդիպումներ կունենա երկրի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Ալի Ասադովի և խրհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ:
Հանդիպումների ժամանակ նախատեսվում է քաղաքականության, տնտեսության, առևտրի, մշակույթի ոլորտներին առնչվող մի շարք հարցեր քննարկել: