«Շարունակում ենք ապրել ֆարսի մեջ, երբ բոլորն իրար ծաղրելով երկիրը փրկելու իմիտացիա են անում, իսկ իրականում ծաղրում են մեզ»․ Մհեր Մկրտչյան
«Ոմանք ծաղրում են Նիկոլին ու զուգահեռ պատրաստվում են նրա գծագրած ընտրություններին` հետեւաբար Նիկոլը ծաղրում է նրանց:
Հայրենիքի Փրկության Շարժում բրենդը մոռացվեց նույն հեշտությամբ ինչպես կապիտուլյանտի բազմաթիվ ստերը: Մոռացվեց չծնելով հերոս: Մոռացվեց կատարելով մի պարզ խնդիր` (գիտակցաբար թե ոչ` չգիտեմ) ամրացնել հիասթափությունը եւ անտարբերությունը:
Ու մենք բոլորս շարունակում ենք ապրել այս ֆարսի մեջ, երբ բոլորը իրար ծաղրելով երկիրը փրկելու իմիտացիա են անում, իսկ իրականում ծաղրում են մեզ», - գրել է նա: