Կամբոջայում փակվել է շների տխրահռչակ սպանդանոցը
Կամբոջայի տխրահռչակ սպանդանոցը, որտեղ ավելի քան միլիոն շուն է սպանվել, փակվել է, քանի որ երկիրը ակտիվացնում է դրանց մսի առեւտրին վերջ տալու ջանքերը, հաղորդում է AFP-ն:
Կենդանիների իրավունքների պաշտպանության Four Paws խմբի գնահատմամբ` Կամբոջայում տարեկան սպանվում են երկու-երեք միլիոն շներ, իսկ մայրաքաղաք Պնոմպենյաում կան ավելի քան 100 ռեստորաններ, որտեղ շների մսից ուտեստներ են մատուցում։
Մայրաքաղաքից մոտ մեկուկես ժամ հեռավորությամբ գտնվող սպանդանոցը պատասխանատու է քաղաքին հում մսի մատակարարման համար, սակայն ղեկավարությունը հայտարարել է, որ դադարեցնում է շների սպանդը: