Գորիսի պատմական շենքերից մեկի՝ ուսուցչի տան աճուրդը տեղի կունենա փետրվարի 25-ին
Գորիսում բացառիկ նշանակություն ունեցող պատմական շենքերից մեկի՝ ուսուցչի տան աճուրդը տեղի կունենա փետրվարի 25-ին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանից։
«Մեզ Պետական գույքի կառավարման կոմիտեից ասացին, որ այն օտարման ենթակա շենք է։ Սակայն ուսուցչի տունը դասվում է մշակութային այն արժեքների թվին, որոնք վաճառքի չպետք է հանվեն։ Արդյոք նպատակահարմա՞ր է, որ հուշարձանների ցանկում գրանցված շինությունն աճուրդի հանել»,- ասել է փոխքաղաքապետը։
Նշենք, որ Գորիսի ուսուցչի տան շենքը դեռեւս 1950 թվականին եղել է էքսկուրսիայի պետական ծառայության շենքը, հետո դարձել է առաջնորդարան, ավելի ուշ Գորիսի ուսուցիչների տունն է եղել։ Այս տանը 1870 թվականին ապրել է Մեսրոպ Մագիստրոս Արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը, ով համակարգել է Գորիսի թատրոնի շենքի կառուցման համար ստեղծված խորհուրդը։