Ուկրաինան մտադիր է շտապ անջատվել Ռուսաստանի էներգահամակարգից
Ուկրաինայի էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Յուրի Վիտրենկոն հունվարի 22-ին «Սավիկ Շուստերի խոսքի ազատությունը» հաղորդման եթերում հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի հետ էներգահամակարգից անջատվելու օգտին, գրում է Украина.ру-ն:
«Մեզ պետք է շտապ անջատվել Բելառուսի եւ Ռուսաստանի Դաշնության հետ միավորված էներգետիկ համակարգից, միանալ եվրոպական համակարգին: Եւ սա կլինի իմ հիմնական խնդիրներից մեկը, որպեսզի մենք Եվրոպայի, նորմալ շուկայի մաս կազմենք, որտեղ չկա մոնոպոլիստների կամայականություն, որտեղ կա նորմալ թափանցիկ գին»,- հայտարարել է նա:
Էներգետիկայի եւ կոմունալ տնտեսության ոլորտների պետական կարգավորման ազգային հանձնաժողովը 2020թ. դեկտեմբերի 16-ին կայացած նիստում չեղյալ է համարել 2021 թվականի հունվարի 1-ից օրենսդրության իրականացման նորմը, որը նրան իրավունք էր տալիս, մասնավորապես, չեղյալ հայտարարել երկրների հետ էլեկտրաէներգիայի ներմուծման եւ արտահանման առումով միջազգային խաչմերուկների բաշխման աճուրդը, որոնք էներգետիկ համայնքի անդամ չեն, ինչը թույլ է տվել առեւտրականներին էլեկտրաէներգիա ներկրել Ռուսաստանից եւ Բելառուսից: