Երևան, 27.Ապրիլ.2024, 00:00 |
Պայմանագրային 20 զինծառայողներ այցելել են ճան... Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ե... «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստ... Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար

Տնտեսական խնդիրների առաջնային բանալին անվտանգության տիրույթում է, այստեղ հստակ լուծումներ առայժմ չկան. Վաչե Գաբրիելյան

2021-ը լինելու է ծանր տարի։ Համավարակի դեռևս չավարտված ազդեցությանը գումարվելու է պատերազմի ազդեցությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը` անդրադառնալով տնտեսական խնդիրներին:

-Ի՞նչ տնտեսական սպասումներ կարող եք ներկայացնել 2021 թվականի համար, որքանո՞վ եք այն համարում տնտեսական ճգնաժամի տարի:

-2021-ը լինելու է ծանր տարի։ Համավարակի դեռևս չավարտված ազդեցությանը գումարվելու է պատերազմի ազդեցությունը։ Անգամ շատ ավելի զարգացած և կազմակերպված երկրներում բնակչության ոչ ռիսկային խմբերի պատվաստումը կսկսի իրականացվել ամռան վերջում։ Լավագույն սցենարում համավարակի «հաղթահարումը» կսկսի չորրորդ եռամսյակում, որոշ ճյուղերում՝ ավելի ուշ։ Օրինակ՝ միջազգային ուղևորափոխադրումները կսկսեն 2019-ի մակարդակին ձգտել միայն 2022-ին։ Նույնը վերաբերում է նաև ՀՀ տնտեսության ամենամեծ՝ ծառայության ոլորտին։ Իհարկե, տնտեսությունը կլինի ավելի ակտիվ, սակայն 2019 թ․ ՀՆԱ մակարդակի վերականգնման տեսակետից դեռ հեռու։ 2020 թ․ տնտեսության առաջատար ճյուղը (միակը, որտեղ բարձրացել է արտադրողականությունը և մեծացել են արդյունահանման ծավալները) եղել է հանքարդյունաբերությունը։ Սոթքի զարգացումների, մետաղների միջազգային գների հնարավոր տատանման հետ, հանքարդյունաբերության առաջատար աճ հավանաբար կարող է ապահովել միայն Լիդիանի շահագործման դեպքում, որը ևս հարցականի տակ է։

Պատերազմի արդյունքներով 2021-ին անմիջականորեն կտուժի գյուղատնտեսությունը` կապված մշակվող հողատարածքների կորստի և անասնագլխաքանակի նվազման հետ, սակայն պետական կարողությունների էրոզիայի և անվտանգության անորոշություններից ելնելով՝ հարցականի տակ կլինեն նաև ներդրումային ծրագրեր, հավանական է կապիտալի և մասնագետների արտահոսք։ Այս առումով ծանրագույն տարի է ներդրումների համար։

ԵԱՏՄ ավտոմեքենաների ներմուծման և հանքարդյունաբերության գործոններից բացի, 2019 թ․ տնտեսական աճը էապես պայմանավորված էր հույսով՝ սպառողական վարկավորման առաջանցիկ աճը բերեց սպառման անհավասարության կրճատման, երբ եկամուտների անհավասարությունն իրականում աճեց (Ազգային վիճակագրական ծառայությունը անհավասարությունը չափում է Ջինիի գործակցով, տվյալները հարապարակված են Աղքատության մասին զեկույցում)։ Ըստ էության, բնակչությունը եկամուտների ավելացման սպասումը ապագայից տեղափոխեց ներկա։ 2020 թ․ տեղի է ունենում հակառակ գործընթաց՝ տնտեսական դժվարություններից և ապագա անորոշություններից ելնելով, բնակչությունը կրճատում է սպառումն ու դրա հետ կապված ներմուծումը (նմանատիպ վարքագիծ առկա էր նաև 2015 թ․)՝ սպառումը հետաձգելով։ Այս միտումը կշարունակվի նաև 2021թ։

-Տնտեսական աճի ցուցանիշի վերաբերյալ ինչպիսի՞նն է Ձեր դիտարկումը:

-2020 թ․ տնտեսական անկումը ես գնահատում եմ 8-9 %, ընդհուպ մինչև 10 %: 2021 թ․ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է 1 % աճ, կառավարությունը՝ մի քիչ ավելին։ Գիտեք, անորոշությունները շատ են (այդ թվում՝ քաղաքական իշխանության վերաբերյալ) և կանխատեսումը՝ խիստ հավանական, այդ իսկ պատճառով ես կտամ շատ լայն՝ 0-3 % աճի գնահատական։

-Ի վիճակի՞ է այս Կառավարությունը հաղթահարել պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրները, որքանո՞վ են իրականացվող քայլերը միտված տնտեսության առողջացմանը:

-Եկեք չքննարկենք կոնկրետ անձանց կամ կուսակցություններին, այլ նայենք կառուցվածքային առումով։ Այս պահին տնտեսական խնդիրների առաջնային բանալին անվտանգության տիրույթում է։ Այստեղ հստակ լուծումներ առայժմ չկան, և այդ անորոշությունները շարունակելու են ունենալ իրենց ազդեցությունը՝ հատկապես ներդրումային միջավայրի վրա։

Տնտեսական տեսակետից ունենք ոչ ցանկալի բյուջեի կառուցվածք։ 2019-ի լավատեսական ֆոնին 2020 թ․ ավելացվել են ընթացիկ պարտավորություններ, որոնք այս պահին գործող հարկային կառուցակարգով հարիր չեն տնտեսական կարողություններին։ Դրան ավելացել են պատերազմի հետևանքով անհրաժեշտ սոցիալական ծախսեր, որոնք պարտավոր ենք կատարել։ Բնականաբար, լուծումը պարտքի ավելացումն է։ Սակայն, սոցիալական բաղադրիչի նման ծավալը սահմանափակում է պետության ներդրումային կարողությունները։ Իսկ հիմա, երբ մասնավորը երկմտում է ներդրումների վերաբերյալ, պետական ենթակառուցվածքային ներդրումները Սյունիքում և Գեղարքունիքում ունեն հույժ կարևոր նշանակություն։ Կարծում եմ, որ բյուջեն անհրաժեշտ է վերանայել այս տրամաբանությամբ։ Պատրա՞ստ է արդյոք դա անել ընտրությունների գնացող Կառավարությունը։ Կարծում եմ՝ հարցի պատասխանն այստեղ է։

-Կադրային փոփոխությունները կնպաստե ՞ն իրական փոփոխություններին:

-Կրկին եկեք դատենք ծրագրերով։ Նոր ծրագրեր դեռևս չեմ տեսել։

-Ի՞նչ հետևանքներ դեռ կարելի է սպասել այս տարի, և ո՞ր ոլորտներն են հատկապես վտանգված, ո՞րն է ամենամեծ մարտահրավերը:

-Ամենամեծ մարտահրավերը անվտանգության ոլորտում է։ Եթե տնտեսվարողները չունենան անվտանգության հեռանկար, թե՛ ներդրումները, թե՛ սպառումը լինելու է թերի, կամ ինչպես տնտեսագետներն են սիրում ասել, մեր ներուժից անհամեմատ քիչ։ Այս առումով, դեռևս ներուժի գնահատկաններ էլ պետք է տանք։ Ինձ համար դեռ պարզ չէ, թե այս տարի մենք ներուժի ինչ կորուստ ենք ունեցել։

-Ներդրումներ ներգրավելու առումով արդյոք բոլոր ակնկալիքները կարելի՞ է համարել սպառված:

-Որևէ առումով ամեն ինչ սպառված չէ, և աշխատանքի մեծ ճակատ կա։ Այս պահին ես առաջարկում եմ կենտրոնանալ բոլոր կիսատ ծրագրերի վրա, որոնք սկսել են, բայց դանդաղել կամ կանգնել։ Մեկ առ մեկ գույքագրել, տնտեսվարողներին աջակցել դրանք ավարտելու՝ օգտագործելով զանազան գործիքներ՝ թույլտվություններից մինչև երաշխիքներ։ Այս ծրագրերի առաջընթաց իրականացումը կարող է շատ օգտակար լինել։

Հեղինակ՝ Լիանա Առաքելյան

դիտվել է 329 անգամ
Պայմանագրային 20 զինծառայողներ այցելել են ճան... Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ե... «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստ... Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար
Ամենաընթերցվածը
website by Sargssyan