ԱՄՆ-ն մեծացնում է F-35 կործանիչների խմբավորումը Ռուսաստանի հետ սահմանին. ԶԼՄ-ներ
Միացյալ Նահանգներն ավելացրել են F-35 Lightning II կործանիչների խմբավորումը Ալյասկայի Էյլսոն ավիաբազայում, հայտարարել է բազայի ներկայացուցիչ Քեյլի Դյուբուան: Այդ մասին հաղորդում է KUAC տեղական ռադիոկայանը:
Դյուբուայի խոսքով՝ բազայում վայրէջք է կատարել եւս հինգ ինքնաթիռ՝ ավելացնելով կործանիչների ընդհանուր թիվը եւս 20 միավորով:
«Մենք շարունակում ենք մեծացնել մեր կազմը: «2021 թվականի վերջում բազայում մենք կունենանք բոլոր 54 կործանիչները»,-նշել է բազայի ներկայացուցիչը:
Էյլսոն ավիաբազան տեղակայված է Հեռավոր Արեւելքում Ռուսաստանի սահմանից շուրջ 100 կմ հեռավորության վրա, հաղորդում է Գազետա.ru-ն: