ՄԱԿ. 21-րդ դարի աղետների մեծ մասը կապված է կլիմայական արտակարգ երեւույթների հետ
9 թվականների ընթացքում գրանցվել է 7348 աղետ, որոնք խլել են 1,23 միլիոն կյանք, պատճառել են մոտ 1,63 տրիլիոն դոլարի տնտեսական վնաս եւ ազդել են 4,2 միլիարդ մարդու կյանքի վրա»:
«1980-1999 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել տարերային 4,212 աղետ, որոնց հետեւանքով մահացել է մոտ 1,19 միլիոն մարդ, 3,25 միլիարդը՝ զրկանքներ է կրել, իսկ տնտեսական կորուստները գնահատվում է 1,63 տրիլիոն դոլար: Տարբերությունը պայմանավորված է կլիմայական աղետների թվի աճով»:
Կլիմայական անբարենպաստ երեւույթների թիվը 3656-ից հասել է 6681-ի, առավելապես տեղի են ունեցել ջրհեղեղներ եւ փոթորիկներ: Ամենաշատը տուժել է Ասիան, այնուհետեւ ամերիկյան մայրցամաքը եւ Աֆրիկան:
Հատկապես կործանարար են եղել 2004, 2008 եւ 2010 թվականները, որոնցից յուրաքանչյուրում զոհվել է ավելի քան 200 000 մարդ, իսկ ամենամահացու բնական աղետը 2004-ին Հնդկական օվկիանոսի ցունամին էր: Այն խլել է 226 400 մարդու կյանք:
Հոկտեմբերի 13-ը ՄԱԿ-ը հռչակել է Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օր: