Սինցզյանի վերաբերյալ ԱՄՆ-ի նախազգուշացումները վնասել են մատակարարումների համաշխարհային շղթան․ Չինաստան
Չինաստանի առեւտրի նախարարությունից հայտնում են, որ Սինցզյան տարածաշրջանում աշխատող ամերիկյան ընկերություններին ԱՄՆ-ի «նախազգուշացումը» ապակայունացրել է մատակարարումների համաշխարհային շղթան, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը ամերիկյան առաջատար ընկերություններին, այդ թվում՝ Walmart Inc-ին, Apple Inc-ին եւ Amazon.com Inc-ին, նախազգուշացրել է որ կան մատակարարման շղթայի ռիսկեր, որոնք կապված են Սինցզյանում իրավունքների խախտումների հետ:
Չինաստանի առեւտրի նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ գործողությունները նաեւ ազդել են կորոնավիրուսի համավարակից հետո համաշխարհային տնտեսության վերականգնման վրա: Չինաստանը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի չինական ընկերությունների օրինական իրավունքները պաշտպանելու համար, ասվում է նախարարության հայտարարությունում։