Իրանը պատրաստակամություն է հայտնել փոխանակել կալանավորներին ուրիշ երկրների հետ հումանիտար քաղաքականության հիման վրա
Կիրակի Իրանի արդարադատության նախարարի մարդու իրավունքների եւ միջազգային գործերով տեղակալն ու Արտահանձնման հանձնաժողովի նախագահ Մահմուդ Աբասին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է փոխանակել կալանավորներին ուրիշ երկրների հետ հումանիտար քաղաքականության հիման վրա եւ համավարակի ժամանակաշրջանի կապակցությամբ, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Աբասին հայտնել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում Իրանին հաջողվել է վերադարձրել երկիր 108 իրանցի կալանավորի Վրաստանից, ինչպես նաեւ ուղարկել է մի շարք կալանավորներ ուրիշ երկրներ՝ իրենց հայրենիք:
Նա ընդգծել է, որ կալանավորներին փոխանակելն արդարացված է Իրանի հումանիտար քաղաքականության համատեքստում եւ հավելել, որ ավելի քան 2000 աֆղանցի կալանավոր պատրաստ է վերադառնալ հայրենիք:
Աբասին նաեւ մտահոգություն է հայտնել ԱՄԷ-ում իրանցի կալանավորների առողջական վիճակի շուրջ՝ ընդգծելով, որ այդ երկրում նրանք զրկված են տարրական հումանիտար իրավունքներից՝ ներառյալ հյուպատոսական ծառայություններն ու արդարացի դատարանը: