Ռուսաստանի երկրորդ եւ երրորդ դիվիզիոնների առաջնությունները կմնան անավարտ
Ռուսաստանի ֆուտբոլային միության գործադիր կոմիտեի նիստում որոշում է ընդունվել անավարտ թողնել առաջին եւ երկրորդ դիվիզիոնների առաջնությունները՝ Ֆուտբոլի ազգային լիգան ու Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան, հաղորդում է Միության մամուլի ծառայությունը։
Առաջին դիվիզիոնի երկու ուժեղագույն թիմերը («Ռոտոր», «Խիմկի») հաջորդ մրցաշրջանում հանդես կգան Պրեմյեր լիգայում, որի երկու հետնապահները կտեղափոխվեն Առաջին դիվիզիոն։
Ռուսաստանի Պրեմյեր լիգան կվերսկսվի հունիսի 21-ին։