Իտալիայի առաջնությունը կմնա անավարտ, եթե խմբային մարզումներից հետո էլ լինեն վարակված ֆուտբոլիստներ
Ֆուտբոլի Իտալիայի առաջնությունը կմնա անավարտ, եթե խմբային մարզումների վերսկսումից հետո էլ թիմերում ի հայտ գան կորոնավիրուսով նոր վարակվածներ, հաղորդում է Football Italia-ն։
«Եթե որեւէ մեկը թիմերում հանձնի կորոնավիրուսի դրական պատասխան, մրցաշրջանը չի վերսկսվի։ Կարանտինը կլինի ինքնաբերաբար։ Եթե դուք չեք ցանկանում ավարտել առաջնությունը, վարակը կստիպի։
Ֆուտբոլ սիրելը նշանակում է հոգ տանել այդ ոլորտում աշխատող մարդկանց մասին։ Իտալիայի առաջնության վերսկսման մասին խոսելու միակ պատճառը տնտեսականն է»,- ասել է Իտալիայի առողջապահության փոխնախարար Սանդրա Ձամպան։
Իտալական թիմերը վերսկսել են մարզումները մարզաբազաներում, սակայն առայժմ անհատական ծրագրերով։