Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները Վրաստանի տարածքով կմեկնեն Ռուսաստան․ դեսպանատուն
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանության կողմից նախնական աշխատանք է տարվում Հայաստանից Վրաստանի տարածքով Ռուսաստանի քաղաքացիների հնարավոր ցամաքային վերադարձի համար։
Այս մասին տեղեկացնում է դեսպանատան ֆեյսբուքյան էջը։
Այդ նպատակով հավաքագրում են մարդկանց և խմբեր են ձեւավորում։
Ավելի վաղ համապատասխան հայտ ներկայացրած քաղաքացիները պետք է սպասեն դեսպանատան հյուպատոսական բաժնից զանգին։