WAM. ԱՄԷ-ում օրենք են ընդունել, որը կարգավորում է արտակարգ դրության ժամանակ մթերային ապրանքների ռազմավարական պաշարները
ԱՄԷ-ում օրենք են ընդունել, որը կարգավորում է արտակարգ դրության ժամանակ մթերային ապրանքների ռազմավարական պաշարները, գրում է WAM-ը:
Նոր օրենքը, որին հավանություն է տվել շեյխ Խալիֆ բեն Զայիդ ալ-Նահայանը, կիրառվում է թրեյդերների և մատակարարների նկատմամբ եւ բացատրում է այդ պրոցեսում էկոնոմիկայի նախարարության դերը:
Ավելի վաղ ԱՄԷ էկոնոմիկայի Նախարարությությունը հայտարարել է, որ մեծացրել է սոխի ներմուծումը, ընդ որում, մարտի 29-ին ներմուծվել է 150 000 կգ սոխ, և մոտ օրերս նախատեսված են հավելյալ մատակարարումներ:
Անցած շաբաթ գլոբալ մթերային անվտանգության խնդիրներն աճել են, քանի որ որոշ կառավարություններ դիտարկում են հիմնական սննդամթերքների արտահանման սահմանափակումների հնարավորությունը: