Արցախի ԿԸՀ նախագահը ընդունել է Հայաստանի ԱԺ պատգամավորներին
ԱՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը մարտի 30-ին ընդունել է դիտորդական առաքելությամբ մարտի 31-ի ընտրություններին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ խորհրդարանականների պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում է Արցախի ԿԸՀ–ի լրատվական ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են սպասվող ընտրությունների կազմակերպական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է մարտի 31-ին կայանալիք ընտրությունների դերը՝ որպես Արցախում պետականաշինության գործընթացն ամրապնդող հերթական քայլ: