Fitch Ratings-ը վատացրել է Հայաստանի բանկային հատվածի կանխատեսումը՝ դարձնելով այն «բացասական»
itch Ratings գործակալությունը վատացրել է բանկային հատվածի կանխատեսումը՝ դարձնելով այն «բացասական» տարածաշրջանի ութ շուկաներից յոթի՝ Ադրբեջանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի համար։ Ուզբեկստանի բանկային հատվածի համար կանխատեսումը «կայուն» է մնացել, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Կանխատեսման փոփոխությունը գործակալությունը կապել է այն բանի հետ, որ այդ յոթ երկրների բանկերը հայտնվել են տնտեսական ճնշման տակ, որն առաջացել է կորոնավիրուսի դեմ պայքարի և նավթի գների նվազման հետևանքով։ «Բանկերի վրա ճնշման աստիճանը կախված կլինի տնտեսական անկման մասշտաբներից և շարունակականությունից, ազգային տնտեսությունների համար որոշակի ռիսկերից և արտաքին ֆինանսավորումից (օրինակ՝ նավթի գների անկումից, զբոսաշրջության և դրամական փոխանցումների հետ կապված եկամուտներից), ազգային իշխանությունների քաղաքական միջոցառումներից և առանձին բանկերի բիզնես-պրոֆիլներից»,- նշվում է գործակալության հաղորդագրության մեջ։