Սմոլինգը ցանկանում է մնալ «Ռոմայում» եւ համաձայն է աշխատավարձի նվազեցման
«Ռոմայի» անգլիացի պաշտպան Կրիս Սմոլինգը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում եւս հանդես գալ իտալական ակումբում։ 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հռոմեական ակումբում մնալու համար Սմոլինգը համաձայն է նաեւ աշխատավարձի որոշակի նվազեցման, հաղորդում է Sky Sport Italia-ն։
Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը եւս ցանկանում է շարունակել համագործակցությունը փորձառու ֆուտբոլիստի հետ։
«Մանչեսթեր Յունայթեդը» Սմոլինգի տրանսֆերից ակնկալում է 35 միլիոն եվրո։ Նրա ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Սմոլինգը մասնակցել է 21 հանդիպման, խփել 2 գոլ։