ՊՍԺ-ն շաբաթական 1 միլիոն եվրո աշխատավարձ կառաջարկի Ռեշֆորդին
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ցանկանում է անվճար ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին։ Փարիզյան ակումբը պատրաստ է 25-ամյա անգլիացի հարձակվողին վճարել շաբաթական 1 միլիոն եվրո, եթե ֆուտբոլիստը չերկարաձգի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ եւ անվճար միանա ՊՍԺ-ին, հաղորդում է The Sun-ը։ Ռեշֆորդի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին հաստատել էր, որ հունվարին բանակցելու են Ռեշֆորդի հետ։
Ռեշֆորդն Անգլիայի հավաքականի հետ մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ 5 խաղում խփելով 3 գոլ։ Քառորդ եզրափակիչում Անգլիան 1:2 հաշվով պարտվեց աշխարհի չեմպիոն Ֆրանսիային։