Երևան, 21.Փետրվար.2020, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Մշակող արդյունաբերությունը դարձավ Հայաստանի տ... ANCA-ն պահանջում է հավասարեցնել Հայաստանին եւ... Հարավային Կորեայում ինչո՞ւ է այդքան շատ մարդ ... Լիլիթ Մակունցի ճեպացրույցը (Տեսանյութ) Խոշոր վթար «Չայնիի» ոլորաններում. DAF բեռնատա... Պատրա՞ստ է արդյոք Նիկոլ Փաշինյանը Արցախի հարց... Դավիթ Տոնոյանը հրաժեշտ է տվել ՌՈ պետին, աշխատ... Ուկրաինայի Կրոպիվնիցկի մարզկենտրոնում հող են ... Հայաստան կայցելի Սլովակիայի արտաքին և եվրոպակ... Երևան-Իջևան ավտոճանապարհին բախվել է երկու ավտ... Նոր իշխանությունները լեգիտիմության առաջին կոր... Էքսկուրսավարների համաշխարհային օրը Կենդանիների և բույսերի 1/3-ի համար 50 տարուց ... Շվեյցարիայի դատարանը որոշել է, որ «Եգերմեյստե... Թուրքիայում «դարի խաբեության» հեղինակ մանկահա... Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հ... 2019 թվականի լավագույն 10 մարզիկների պարգեւա... Սեփական տուն՝ երկրաշարժից 32 տարի անց (Լուսան... Ոստիկանության վարքագիծն արմատական փոփոխության... Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կող... Խոշոր հրդեհ Սարչապետ գյուղում. վագոն-տնակն ամ... 2019 թվականը ռեկորդային է դարձել աճուրդներում... Քիմիկոսները պարզել են, որ «Մոնա Լիզայի» վրա ճ... Ավստրալիայում հայտնաբերվել է իռլանդական հնագո... Կապանում բախվել են «Nissan Bluebird»-ը եւ «Hy... Երկու մռութով մուտանտ հորթը հռչակավոր է դարձե... Թբիլիսյան խճուղում «Գոշ» գազալցակայանի մոտ «O... Արկտիկայի լճերում գիտությանն անհայտ ձկներ են ... Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որևէ թեկնած... Սարի Թաղ թաղամասում փլուզվել է տան արտաքին պա... 65,86 մլն դոլարի ներհոսք․ Հայաստան եկող տրանս... Գերմանացի դիրիժորը տպավորված է Կամերային նվագ... Լևոն Տեր-Պետրոսյանը չի՞ մասնակցի հանրաքվեին. ... Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությո... Կադրային առեղծվածներ. Ինչո՞վ է Արթուր Դավթյան... Հանրաքվեի համար ԿԸՀ-ին կհատկացվի 2 միլիարդ 55... Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է.... Երբ բանակում ֆինանսական միջոցները շատանում են... Լարսի ճանապարհը բաց է միայն մարդատար մեքենանե... Ի՞նչ հարցեր են ներառված Հայաստան-Արցախ ԱԽ համ... Խորհրդարանական լսումներ՝ «Պետական գնումների հ... «Էվոլյուցիա». Անցումային արդարադատություն, վե... Մայրենի լեզվի միջազգային օր Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հ... Սերժ Սարգսյանի նշանակած կադրը կքննի նրա գործը... Վտանգավոր «արդարացում». Պետբյուջեից գողացված ... Այսօր՝ փետրվարի 21-ին պլանային և վերանորոգման... «Շատ բարիդրացիական ցտեսություն եմ ասել»․ Ալիկ... Ծխելու դեմ օրենքն «Իմ քայլում» «կռիվ է գցել».... Արդարադատության դեմ ոտնձգությունների առաջատար... Ազատումների ալիքը հասավ ՊԲ․ ովքե՞ր կարող են ա... Եվս մի փաստ Սուրեն Պապիկյանի կյանքից. ի՞նչ կա... ՀՀ նախկին իշխանության ներկայացուցիչները մտահո... Իշխանությունները լվացել են ձեռները ԵՊՀ-ից. Նա... 6-րդ վարչությունը քաղաքապետարանում է. թելերը ... Անզգույշ բառն ու «դանոսչիկները». միմյանց վրա ... Մյունխենում Ալիևի հետ քննարկումը ունի շրջադար... Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը տ... Սկսվել է «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վե... Ջեյդոն Սանչոն միայն մեկ դեպքում կտեղափոխվի «Մ... Աստղաձոր գյուղի անտառում ապօրինի հատել է 17 հ... Իրանի կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքա... Նորագավթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունե... Իսպանիայում վերացրել են Եվրոպայում առաջին ստո... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ս. Վարդանանց... Դիզայներները Քիմ Քարդաշյանի հետույքի ձեւով կի... ԱՄՆ-ը Ռուսաստանին դատապարտել է Վրաստանի դեմ «... Պոմպեոն հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագավորի... Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանին մեղադրել է Վ... Վինիսիուս. Ցանկանում եմ հանդիպել Քարդաշյան քո... Ոստիկանության բաժիններում հանձնվել է գնդացիր,... Դավիդ Լուիս. «Արսենալն» ունի բոլոր որակները Ե... Այսօր 351 երեխայի չի թույլատրվել մասնակցելու ... Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Իդլիբի ուղղությա... «Կյանքն առջեւում է»․ Սոֆի Լորենը կնկարահանվի ... Հանրությունը դատարանների կայացրած որոշումների... Շունը մարդու բարեկա՞մն է․ Անօթեւան կենդանիներ... Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկ... Իրանում հաստատվել է կորոնավիրուսի վարակի 5 դե... Վրաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանին մեղադրել է կիբերհա... Մենք մեր քայլերով փորձում ենք թույլ չտալ վարկ... «Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է ծայրահեղ ծանր վիճա... Այսօր Կենտրոնական բանկը իրականացրել է 10 միլի... Ամուլսարը հայրենիք է և ցանկացած թույլտվությու... Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկ... ՌԴ ՌՏՈՒ Սու-24 ինքնաթիռներն Իդլիբի ապաէսկալաց... «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետ... Եղանակը՝ Հայաստանում Մերկելը չեղարկել է Գալլե այցը Հանաուում ողբեր... Հանաուում հարձակմանն հետեւանքով զոհվել է Թուր... Ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունն... Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը մարտի 31-ին կ... «Կենդանաբանական այգին՝ տուբերկուլոզի օջախ». Ս... Դպրոցներում աշակերտների գիտելիքների մակարդակը... Խոշոր վթար Վայոց Ձորում. Opel-ի վարորդը դուրս... Գեղարքունիքում 983 ընտանիք՝ «Ջիպեր» և դղյակնե... ՀՀ վարչապետը բացարձակապես պատրաստ չէր Ադրբեջա... Գնալով սահմանադրական փոփոխությունների հարցով ... Արթուր Դավթյանը ՊԲ հրամանատարության հետ Արցախ... ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ` Սուրեն Պապիկյանի ...

Այս իշխանությունները կարծես թե շարունակում են հների տնտեսական քաղաքականությունը. Hraparak

«Այս իշխանությունները կարծես թե շարունակում են հների տնտեսական քաղաքականությունը, չեն ցանկանում ազատվել հին վարչակարգի ստեղծած մոնոպոլիստներից, դեռ ավելին՝ նրանց համար արտոնություններ են սահմանում, որի կարիքը նրանք չունեն»․ հակադրվելով մոնոպոլիաները վերացնելու մասին վարչապետ Փաշինյանի հավաստիացմանը՝ հայտարարում է գործարար Սուրեն Բալայանը՝ «Սուպեր գրուպ» ՓԲԸ հիմնադիրը եւ տնօրենը։ Նա մոտ 2 տասնամյակ պայքարում է նախկին ռեժիմի դեմ՝ ի դեմս ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանի, ու փորձում բիզնես գործունեություն ծավալել։ Բայց վստահ է, որ ինչպես հին Հայաստանում, նորում էլ Արսենյանն անպարտելի է։ Չնայած հեղափոխությունից հետո Բալայանը դիմել է տարբեր ատյանների, սակայն՝ ապարդյուն։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում բազմաթիվ դռներ ծեծելուց հետո հասել է մեր խմբագրություն՝ մեկ անգամ եւս հիշեցնելու իր խնդրի մասին, հույս տածելով, որ «Ջերմուկի» «թնջուկը», ի վերջո, լուծում կստանա։

Բալայանի գլխավոր պահանջը «Ջերմուկը» ռեբրենդինգի ենթարկելն է։ Բանն այն է, որ 2011-ին ԱԺ որոշմամբ Արսենյանը սեփականաշնորհել է «Ջերմուկ» հանքային ջրի բրենդը եւ մյուս արտադրողների առջեւ փակել հանքային ջուր շշալցնելու հնարավորությունները, ՀՀԿ-ական գործարարի դիմում-բողոքների հիման վրա պարբերաբար կասեցվել է նաեւ Բալայանի բիզնեսը՝ նյութական մեծ վնասներ հասցնելով նրան, իսկ Բալայանը միլիոնների ներդրում է արել՝ հույսով, որ մի օր դաշտը կազատականացվի, եւ ինքը, որ այս բիզնեսով սկսել է զբաղվել ավելի շուտ, քան Արսենյանը, մի օր կկարողանա կոտրել այս դաշտում անհավասար մրցակցությունը։ Հեղափոխությունից հետո նրա մոտ հույս է արթնացել։ Դիմել է հեղափոխական ԱԺ-ին, իշխանական պատգամավորները խոստացել են օրենսդրական փոփոխությամբ վերացնել Արսենյանի մենաշնորհը եւ գործարարներին էլ աշխատելու հնարավորություն տալ՝ օրենսդրական նախաձեռնություն են մշակել, դրել շրջանառության մեջ, սակայն սայլը տեղից չի շարժվում։ Մասնավորապես, 2019-ի ապրիլին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Հայկ Գեւորգյանը, Գեւորգ Պապոյանը, Տիգրան Կարապետյանը, Կարեն Համբարձումյանը եւ Արգիշտի Մեխակյանը շրջանառության մեջ են դրել «Աշխարհագրական նշումների մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություն կատարելու մաuին նախագիծը, որը դեռ օրակարգ չի բերվել։

«2012-2013 թվականներին կուլ չգնալով Աշոտ Արսենյանի շանտաժներին՝ գործարանի համար ձեռք եմ բերել եվրոպական արտադրության 2 հոսքագիծ, որոնց արժեքը գերազանցում է 3 միլիոն դոլարը, մոնտաժել եւ վերազինել եմ գործարանը, բերել եվրոպական ստանդարտի մակարդակի, դրա հետ մեկտեղ ձեռք եմ բերել «Ադամանդ Կ» ընկերության 47% բաժնեմասը եւ 2016թ. օտարել եմ իմ գործընկերներին եւ վերցրել եմ 3 լավագույն իրական «Ջերմուկ» հանքային ջրերի հորատանցքից մեկը, որին նախկին կոռումպացված իշխանությունը՝ Արսենյանի հովանավորությամբ, լիցենզիայի շահագործման թույլտվություն չէր տալիս: Թավշյա հեղափոխությունից հետո՝ 2019թ., ինձ տրամադրեցին 50 տարվա շահագործման թույլտվություն: Վճարեցի պետտուրքը, բայց առայսօր պարոն Արսենյանը խոչընդոտում է իմ աշխատանքներին, որպեսզի իրական հանքային ջուրը շուկայում եւ սպառողին հասանելի չլինի»։ Բանն այն է, որ չնայած շահագործման թույլտվություն ստացել է, բայց բրենդի հարցը մնում է չլուծված, տարեվերջին Արսենյանի որդին կրկին հաղորդում է ներկայացրել իրավապահներին՝ իրենց պատկանող բրենդի յուրացման վերաբերյալ․ «Խնդրում եմ ասել, պարոն կառավարիչներ, չե՞ք ցանկանում Հայաստանի տնտեսությունը զարգացնել, թե՞ ձեզ գերել է Արսենյանի կողմից Երեւանի քաղաքապետարանին 2 КАМАЗ մեքենա նվիրելու փաստը»։

Բալայանը հաշվարկել է՝ Արսենյանի «ապօրինի» գործունեության արդյունքում, 2012-ից սկսած, մոտ 40 միլիոն դոլար է կորցրել, ասում է՝«հետ եմ ստանալու», թեպետ Արսենյանի հովանավորներից մեկը կառավարությունում այսօր էլ բարձր պաշտոն է զբաղեցնում։ Ահազանգում է նաեւ, որ Արսենյանը որակազրկել է «ազգային հարստություն» հանդիսացող այս ջուրը, իսկ վարչապետը հայտարարում էր, որ ազգային հարստությանն արհեստական վնաս պատճառող պետական հովանավորությամբ ցանկացած անձ «պետք է պատասխան տա իր ունեցվածքով եւ հատուցի ամեն ինչով»։
1990-ականների սկզբին, երբ ազատականացվեց Հայաստանի տնտեսությունը, մի շարք գործարարների հետ Բալայանն էլ Ջերմուկ քաղաքում հիմնել է «Ջերմուկ» հանքային ջրերի արտադրության գործարան: «Ստեղծվել էին շուրջ 18 հանքային ջրերի գործարան եւ արտադրամասեր, որտեղ աշխատում էին 612 աշխատող ձեռքեր, այդ թվում իմ՝ «Ջերմուկ սուպերգրուպ» ՍՊԸ-ն։ Կառուցվեց գործարան Ջերմուկ քաղաքում, եւ այդ գործարանը 1996 թվականից արտադրում եւ շշալցնում է ՀՀ տարածքում եւ Ռուսաստանի Դաշնությունում իրացնում էր «Ջերմուկ» բարձր որակի հանքային ջուր»։ 1998-2001 թթ․ Ջերմուկի քաղաքապետ աշխատած Աշոտ Արսենյանը, սակայն, Բալայանի խոսքով, դժնդակ օրեր է ստեղծել գործարարի համար․ օգտվելով ՀՀԿ ղեկավարների հովանավորչությունից՝ «սաբոտաժ եւ ապօրինի գործողություններ» է սկսել մյուս ընկերությունների դեմ․ «Դուք կազմակերպեցիք, որ սոլարայուղ եւ պրոպան գազ լցվի «Ջերմուկ» արտադրող ընկերությունների խողովակաշարերի եւ տարաների մեջ, որպեսզի դրանք չկարողանան հանքային ջուր արտադրել: Նման բան կատարվել է նաեւ իմ գործարանի նկատմամբ, որի հետեւանքով ես երկար ժամանակով չեմ կարողացել հանքային ջուր արտադրել՝ մինչեւ համակարգի մաքրումը: Նույն ճանապարհով եւ միջոցներով գործեցիք նաեւ «Ջերմուկ մայր գործարանի» դեմ: 1999 թվականին ստեղծեցիք «Ջերմուկ գրուպ» ընկերությունը եւ ջրերի շշալցման գործարանը: Միայն հիշեցնեմ, որ երբ իմ գործարանն աշխատում եւ արտադրանք էր տալիս, «Ջերմուկ գրուպ»-ի գործարանի տարածքի տեղում Ջերմուկի քաղաքացիները կարտոֆիլ էին աճեցնում։ «Ջերմուկ» անվանումը ես գրանցել էի 1998թ., մտավոր սեփականության գործակալությունում, իսկ Դուք՝ 1999թ.»։

Ըստ մեր զրուցակցի, Արսենյանը զարկ է տվել մեծ քանակությամբ անորակ «Ջերմուկ» հանքային ջրի արտադրությանը: «Միաժամանակ օգտվելով Ձեր պաշտոնական դիրքից՝ Ջերմուկի քաղաքապետի լիազորություններից, սկսեցիք ապօրինի քանդել մյուս արտադրողների խողովակաշարերը եւ փակել նրանց արտադրությունները: Փակվեց շուրջ 18 արտադրություն, աշխատանքից զրկվեցին 612 տարբեր որակավորման մասնագետներ, եւ նրանց զգալի մասը լքեց երկիրը՝ աշխատանք փնտրելով այլ երկրներում»: 18 արտադրությունների հիմնադիրները դիմում են ՀՀ նախագահին, զեկուցում իրավիճակի մասին, եւ մեր զրուցակիցը պատահական չի համարում, որ նույն օրը քաղաքապետի պաշտոնից ազատվում է Աշոտ Արսենյանը։

Գործարարը պնդում է նաեւ, որ Արսենյանի ընկերության կողմից շշալցվող հանքային ջուրը ցածր որակի է եւ միջազգային շուկայում իր տեղը չի գտնում, մինչդեռ իրավիճակն այլ կլինի մենաշնորհը վերացնելու եւ դաշտն ազատականացնելու պարագայում։

«Խորհրդային Միության տարիներին հայկական «Ջերմուկ» հանքային ջրի քիմիական բաղադրությունը համահավասար էր չեխական «Կարլովի Վարի» հանքային ջրի բաղադրությանը եւ միջազգային մեծ ճանաչում ուներ, այն օգտագործվում էր նաեւ ԽՍՀՄ կառավարող բարձր խավի կողմից, նույնիսկ՝ Կրեմլում, եւ բարձր գնահատական էր տրվում «Ջերմուկի» որակին, որովհետեւ դա բնական 3 աղբյուրների մատակարարած հանքային ջուրն էր: Իսկ Արսենյանի կողմից շշալցվող ջերմուկն ունի ցածր որակ, որի պատճառով տեղ չի գտնում միջազգային շուկայում: Ասեմ ավելին՝ ռուս-վրացական կոնֆլիկտի հետեւանքով, երբ արգելվեց «Բորժոմի» հանքային ջրի ներկրումը ռուսաստանյան շուկա, լայն հնարավորություն տրվեց «Ջերմուկ» հանքային ջուրը մեծ ծավալներով ռուսաստանյան շուկա արտահանելու եւ իրացնելու համար, սակայն ցածր որակի պատճառով ջերմուկը մեծ ծավալով չսպառվեց ռուսական շուկայում: «Ջերմուկ գրուպը» տարեկան վաճառում է 10 միլիարդ դրամի հանքային ջուր, որից միայն 23%-ն է արտահանում Ռուսաստան եւ ԱՊՀ շուկա՝ ցածր որակի պատճառով»։

Որ որակի հետ կապված խնդիր կա, վկայում է եւս մեկ փաստ․ «Արսենյանն իր առողջարանի համար (բուժական նպատակներով օգտագործելու համար) ձեռք էր բերում «Ադամանդ Կ» ընկերության իսկական բնական հանքային ջուրը, իսկ շշալցման համար օգտագործում ցածր որակի ջուր: Իր կողմից արժեզրկվում է ազգային հարստությունը»: 2001թ. ապօրինի՝ Արսենյանը առանց թույլատվության գետի և գործարանի հարևանությամբ փորել է 25-30 մետր խորությամբ հորատանցք, որտեղից դուրս էր գալիս ցածր որակի և ստանդարտներին չհամապատասխանող «Ջերմուկ» 3 բնական աղբյուրներին չհամապատասխանող հանքային ջուր, որից մինչև այսօր շշալցնում է: 2001թ-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ դատարանի կողմից արգելվեց այդ հանքահորի շահագործումը, սակայն շնորհիվ հովանավորների աջակցության մեկ տարի հետո ապօրինի ձեռք բերեց հանքի շահագործման լիցենզիա:

ՀԳ․ Նյութն արդեն պատրաստ էր, երբ գործարարը տեղեկացրեց, որ «Ջերմուկ ակվա» անվանումը գրանցել են մտավոր սեփականության գործակալությունում, եւ ինքը փետրվարի կեսերից արտադրանք կթողարկի՝ «իսկական ջերմուկ»։

Աղբյուրը՝ Hraparak.am

դիտվել է 1036 անգամ
Մշակող արդյունաբերությունը դարձավ Հայաստանի տ... ANCA-ն պահանջում է հավասարեցնել Հայաստանին եւ... Հարավային Կորեայում ինչո՞ւ է այդքան շատ մարդ ... Լիլիթ Մակունցի ճեպացրույցը (Տեսանյութ) Խոշոր վթար «Չայնիի» ոլորաններում. DAF բեռնատա... Պատրա՞ստ է արդյոք Նիկոլ Փաշինյանը Արցախի հարց... Դավիթ Տոնոյանը հրաժեշտ է տվել ՌՈ պետին, աշխատ... Ուկրաինայի Կրոպիվնիցկի մարզկենտրոնում հող են ... Հայաստան կայցելի Սլովակիայի արտաքին և եվրոպակ... Երևան-Իջևան ավտոճանապարհին բախվել է երկու ավտ... Նոր իշխանությունները լեգիտիմության առաջին կոր... Էքսկուրսավարների համաշխարհային օրը Կենդանիների և բույսերի 1/3-ի համար 50 տարուց ... Շվեյցարիայի դատարանը որոշել է, որ «Եգերմեյստե... Թուրքիայում «դարի խաբեության» հեղինակ մանկահա... Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հ... 2019 թվականի լավագույն 10 մարզիկների պարգեւա... Սեփական տուն՝ երկրաշարժից 32 տարի անց (Լուսան... Ոստիկանության վարքագիծն արմատական փոփոխության... Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կող... Խոշոր հրդեհ Սարչապետ գյուղում. վագոն-տնակն ամ... 2019 թվականը ռեկորդային է դարձել աճուրդներում... Քիմիկոսները պարզել են, որ «Մոնա Լիզայի» վրա ճ... Ավստրալիայում հայտնաբերվել է իռլանդական հնագո... Կապանում բախվել են «Nissan Bluebird»-ը եւ «Hy... Երկու մռութով մուտանտ հորթը հռչակավոր է դարձե... Թբիլիսյան խճուղում «Գոշ» գազալցակայանի մոտ «O... Արկտիկայի լճերում գիտությանն անհայտ ձկներ են ... Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որևէ թեկնած... Սարի Թաղ թաղամասում փլուզվել է տան արտաքին պա... 65,86 մլն դոլարի ներհոսք․ Հայաստան եկող տրանս... Գերմանացի դիրիժորը տպավորված է Կամերային նվագ... Լևոն Տեր-Պետրոսյանը չի՞ մասնակցի հանրաքվեին. ... Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությո... Կադրային առեղծվածներ. Ինչո՞վ է Արթուր Դավթյան... Հանրաքվեի համար ԿԸՀ-ին կհատկացվի 2 միլիարդ 55... Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է.... Երբ բանակում ֆինանսական միջոցները շատանում են... Լարսի ճանապարհը բաց է միայն մարդատար մեքենանե... Ի՞նչ հարցեր են ներառված Հայաստան-Արցախ ԱԽ համ... Խորհրդարանական լսումներ՝ «Պետական գնումների հ... «Էվոլյուցիա». Անցումային արդարադատություն, վե... Մայրենի լեզվի միջազգային օր Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հ... Սերժ Սարգսյանի նշանակած կադրը կքննի նրա գործը... Վտանգավոր «արդարացում». Պետբյուջեից գողացված ... Այսօր՝ փետրվարի 21-ին պլանային և վերանորոգման... «Շատ բարիդրացիական ցտեսություն եմ ասել»․ Ալիկ... Ծխելու դեմ օրենքն «Իմ քայլում» «կռիվ է գցել».... Արդարադատության դեմ ոտնձգությունների առաջատար... Ազատումների ալիքը հասավ ՊԲ․ ովքե՞ր կարող են ա... Եվս մի փաստ Սուրեն Պապիկյանի կյանքից. ի՞նչ կա... ՀՀ նախկին իշխանության ներկայացուցիչները մտահո... Իշխանությունները լվացել են ձեռները ԵՊՀ-ից. Նա... 6-րդ վարչությունը քաղաքապետարանում է. թելերը ... Անզգույշ բառն ու «դանոսչիկները». միմյանց վրա ... Մյունխենում Ալիևի հետ քննարկումը ունի շրջադար... Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը տ... Սկսվել է «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վե... Ջեյդոն Սանչոն միայն մեկ դեպքում կտեղափոխվի «Մ... Աստղաձոր գյուղի անտառում ապօրինի հատել է 17 հ... Իրանի կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքա... Նորագավթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունե... Իսպանիայում վերացրել են Եվրոպայում առաջին ստո... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ս. Վարդանանց... Դիզայներները Քիմ Քարդաշյանի հետույքի ձեւով կի... ԱՄՆ-ը Ռուսաստանին դատապարտել է Վրաստանի դեմ «... Պոմպեոն հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագավորի... Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանին մեղադրել է Վ... Վինիսիուս. Ցանկանում եմ հանդիպել Քարդաշյան քո... Ոստիկանության բաժիններում հանձնվել է գնդացիր,... Դավիդ Լուիս. «Արսենալն» ունի բոլոր որակները Ե... Այսօր 351 երեխայի չի թույլատրվել մասնակցելու ... Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Իդլիբի ուղղությա... «Կյանքն առջեւում է»․ Սոֆի Լորենը կնկարահանվի ... Հանրությունը դատարանների կայացրած որոշումների... Շունը մարդու բարեկա՞մն է․ Անօթեւան կենդանիներ... Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկ... Իրանում հաստատվել է կորոնավիրուսի վարակի 5 դե... Վրաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանին մեղադրել է կիբերհա... Մենք մեր քայլերով փորձում ենք թույլ չտալ վարկ... «Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է ծայրահեղ ծանր վիճա... Այսօր Կենտրոնական բանկը իրականացրել է 10 միլի... Ամուլսարը հայրենիք է և ցանկացած թույլտվությու... Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկ... ՌԴ ՌՏՈՒ Սու-24 ինքնաթիռներն Իդլիբի ապաէսկալաց... «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետ... Եղանակը՝ Հայաստանում Մերկելը չեղարկել է Գալլե այցը Հանաուում ողբեր... Հանաուում հարձակմանն հետեւանքով զոհվել է Թուր... Ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունն... Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը մարտի 31-ին կ... «Կենդանաբանական այգին՝ տուբերկուլոզի օջախ». Ս... Դպրոցներում աշակերտների գիտելիքների մակարդակը... Խոշոր վթար Վայոց Ձորում. Opel-ի վարորդը դուրս... Գեղարքունիքում 983 ընտանիք՝ «Ջիպեր» և դղյակնե... ՀՀ վարչապետը բացարձակապես պատրաստ չէր Ադրբեջա... Գնալով սահմանադրական փոփոխությունների հարցով ... Արթուր Դավթյանը ՊԲ հրամանատարության հետ Արցախ... ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ` Սուրեն Պապիկյանի ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan