Սյունիքում բախվել են բեռնատար Scania-ն եւ «ԳԱԶ 3110»-ը. վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի. կան վիրավորներ (Լուսանկարներ)
Սյունիքի մարզում, դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 59-ամյա Էդվարդ Ղ.-ն իր վարած Scania մակնիշի 015 VO 65 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 229-րդ կմ հատվածում բախվել է իր երթեւեկելի գոտի մուտք գործած Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Գոռիկ Ս.-ի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի 35 LG 528 համարանիշի ավտոմեքենային:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով «ԳԱԶ 3110»-ի վարորդ Գոռիկ Ս.-ն եւ նրա ուղեւոր, Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Վիրաբ Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղից էլ ծանր կայուն ախտորոշմամբ տեղափոխվել են Երեւանի հիվանդանոցներ:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: