Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի ընտրությունը տեղի կունենա հունվարին
2019 թվականի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը տեղի կունենա 2020 թվականի հունվարին, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մրցույթի անցկացման ձևաչափի և ժամկետների վերաբերյալ տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ:
2018 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին, իսկ տարվա լավագույն մարզիչ՝ Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը: