Լևանդովսկին՝ «Բավարիայի» սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ
Ֆուտբոլի Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Մյունխենի «Բավարիայի» սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Գերմանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը:
Սեպտեմբերին Լևանդովսկին Գերմանիայի առաջնությունում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ: Լեհ հարձակվողը գոլ է խփել նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Ցրվենա Զվեզդայի» հետ խաղում:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսին «Բավարիայի» լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել նաև օգոստոս ամսին: