Ռոբերտ Լևանդովսկին վնասվածք է ստացել
Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ծնկի վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Չելսիի» դեմ խաղում, տեղեկացնում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը:
Վնասվածքի պատճառով 31-ամյա հարձակվողը խաղադաշտից կբացակայի 4 շաբաթով և չի կարողանա մասնակցել «Չելսիի» դեմ պատասխան հանդիպմանը:
Հիշեցնենք, որ «Բավարիան» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ: Ռոբերտ Լևանդովսկին դարձավ իր թիմի երրորդ գոլի հեղինակը:
Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 18-ին: