Տիգրան Խաչատրյանը Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին։
Նախարարությունից հայտնում են, որ նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Ավետիս Կիտանյանին զբոսաշրջության ոլորտում հայ-լիբանանյան կապերն ամրապնդելու եւ զարգացնելու հետեւողական ջանքերի, ինչպես նաեւ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը նպաստելու պատրաստակամության համար։
Տիգրան Խաչատրյանը Լիբանանի զբոսաշրջության նախարարին ծանոթացրել է Հայաստանի զբոսաշրջության ոլորտում իրականացվող աշխատանքներին եւ նախանշված ծրագրերին, խոսել Հայաստան ժամանող զբոսաշրջիկների աճող թվի եւ աշխարհագրության ընդլայնման, ինչպես նաեւ ոլորտում ակնկալվող զարգացումների մասին։
Ավետիս Կիտանյանն, իր հերթին, ներկայացրել է Լիբանանի զբոսաշրջության ոլորտի վիճակագրության ցուցանիշները եւ զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Խոսելով համագործակցության հեռանկարների մասին, նախարարները քննակել են նաեւ Ծոցի երկրներից նոր զբոսաշրջային խմբերի թիրախավորման նախագծի մասին։ Այս հարցում Ավետիս Կիտանյանն առաջարկել է ուսումնասիրել լիբանանյան փորձը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն առաջարկել է միասին մշակել նախագիծը եւ համագործակցություն հաստատել այդ եւ այլ ուղղություններով։