Գաստրիտի և ստամոքսի խոցի դեղերը կրկնապատկում են ստամոքսի քաղցկեղի ռիսկը
Պրոտոնային պոմպի ինհիբիտորները (ՊՊԻ) ճնշում են աղաթթվի արտադրությունը եւ օգտագործվում աղեստամոքսային տրակտի թթվայնությունից կախված հիվանդությունների՝ ստամոքսի խոցային հիվանդության, տասներկումատնյա աղիի, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության, քրոնիկական գաստրիտի եւ դուդենիտի, ենթաստամոքսային գեղձի քրոնիկական բորբոքման բուժման համար, տեղեկացնում է «Մեդվեստի»-ն։
ՊՊԻ-ներն այսօր աշխարհում ամենաշատ վաճառվող դեղերն են, բայց նոր միջազգային հետազոտությունը ցույց է տվել, որ այդպիսի դեղերի երկարատեւ օգտագործումը բարձրացնում է ստամոքսի քաղցկեղի ռիսկը գրեթե 250 տոկոսով։
Ռիսկերն այս կամ այն կերպ կապված են Helicobacter pylori մանրէի հետ, որն առաջ է բերում գաստրիտ եւ ստամոքսի խոց։ Նախորդ հետազոտություններում արդեն հայտնաբերվել է, որ Helicobacter pylori ունեցող մարդիկ, ովքեր ընդունում են ՊՊԻ, մեծացած է աթրոֆիկ գաստրիտի հավանականությունը, որը համարվում է նախաքաղցկեղային վիճակ։
Թեեւ սրա մեխանիզմը պարզ չէր, երկար ժամանակ համարվում էր, որ H. Pyiori վարակի ժամանակին վերացումը լուծում է խնդիրը։ Բայց այժմ պարզվել է, որ դա ճիշտ չէ։
Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են 63397 մեծահասակների տվյալները, որոնց բուժում էին Helicobacter pylori-ից երեք դեղերի համադրմամբ (մեկ ՊՊԻ եւ երկու հակաբիոտիկ)։
Այն բանից հետո, երբ վարակը վերացվել է, փորձարկվողները գտնվել են հսկման տակ միջինը 7,5 տարի, որոնց ընթացքում 3271 մարդ շարունակել է ընդունել ՊՊԻ (միջինը երեք տարի), իսկ 21729 պացիենտ օգտագործել է այլընտրանքային դեղամիջոց H2 հիստամինային ռեցեպտորների խմբից։ Մյուսները թթվայնությունն իջեցնող ոչ մի դեղ չեն ընդունել։
63397-ից 153 հոգին ունեցել է ստամոքսի քաղցկեղ։ Միեւնույն ժամանակ, ՊՊԻ օգտագործած պացիենտների մոտ վարակի վերանալուց հետո քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 2,44 անգամ բարձր է եղել միջինից, այն դեպքում, երբ H2 հիստամինային ռեցեպտորներ ընդունողների մոտ բարձր ռիսկ չի եղել։
Բացի այդ, ՊՊԻ օգտագործման բարձր հաճախականությունը եւ դեղամիջոցներով ավելի երկարատեւ բուժումը հավելյալ մեծացրել են քաղցկեղի առաջացման հավանականությունը։ ԻԻՊ-ի ամենօրյա օգտագործումը զուգորդվել է քաղցկեղի առաջացման ռիսկի հետ 4,55 անգամ ավելի շատ՝ ելման մակարդակի համեմատ, եւ ավելացել 8 անգամ, եթե միջոցն ընդունվել է ավելի քան երեք տարի։