ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին. փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը
Սեպտեմբերի 23-ին, ժամը 11:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել Է, որ «Scania» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը (վարորդ՝ Նասրոլլահի Խ., ծնված 1980 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել դեպի ձորը. տուժածներ և գազի արտահոսք չկա:
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը: