Բակո Սահակյանն Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է անվտանգության ոլորտում երկկողմ փոխգործակցության հարցը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: