Մալայզիայի վարչապետն ասել է, որ կարող է իշխանավարել մինչեւ 95 տարեկանը
Մալայզիայի վարչապետ Մախատխիր Մոհամադը, որը հուլիսին 94 տարեկան դարձավ, ասել է, որ կարող է իշխանավարել մինչեւ 95 տարեկանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այժմ տարիքային շեմը բարձրացրել ենք մինչեւ 95 տարեկանը»,- ասել է նա՝ պատասխանելով Արեւելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստի վարողի՝ ներկայումս Մալայզիայում իշխանավարելու համար տարիքային շեմի մասին հարցին:
Արեւելյան տնտեսական 5-րդ համաժողովն անցկացվում է Վլադիվոստոկում սեպտեմբերի 4-6-ը: Համաժողովի գլխավոր ինֆորմացիոն գործընկերն է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ն: