Հարյուրավոր գեների միաժամանակյա ձեւափոխումը կարող է իրականություն դառնալ
Հարյուրավոր գեների միաժամանակյա ձեւափոխումը կարող է իրականություն դառնալ: Հեղափոխական տեխնոլոգիան ներկայացրել է Շվեյցարիայի բարձր տեխնոլոգիական դպրոցից գիտնականների թիմը (ETH):
Փորձերի ընթացքում ներկայացվել է բջջի գեների 25 հատված-թիրախներում միաժամանակյա ձեւափոխման հնարավորությունը:
Մասնագետները նշում են, որ ապագայում այս ցուցանիշը կարող է ավելանալ մինչեւ մի քանի տասնյակի եւ հարյուրի, ինչը կարեւոր նշանակություն ունի բիոբժշկական հետազոտությունների եւ բիոտեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից:
Փորձի ղեկավար պրոֆեսոր Ռենդել Պլատտը(Randall Platt) նշում է. նոր մեթոդը հնարավորություն է տալիս մեկ քայլով պարբերաբար փոխել ամբողջական գենային ցանցերը:
Այդ նպատակով ստեղծվել է պլազմիդա (ԴՆԹ փոքր մոլեկուլ, որը ունակ է ավտոնոմ վերականգնման): Այն տեղադրելով մարդու բջիջներում՝ հաջողվել է մի շարք գեների ձեւափոխման եւ աշխատանքի կարգավորման հասնել:
Տեխնոլոգիան կարող է կիրառում գտնել բարդ գենետիկ խախտումների հետազոտությունում:
Գիտական աշխատանքի արդյունքների հետ կարելի է ավելի մանրամասն ծանոթանալ Nature Methods գիտական հրատարակությունում: