Ատամբաևը մտադիր է Բիշքեկում իր կողմնակիցներին հանրահավաքի տանել
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հինգշաբթի լրագրողներին հայտնել է, որ մտադիր է իր կողմնակիցներին Բիշքեկում հանրահավաքի տանել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իմ կողմնակիցների մի մասը ցանականում է գնալ Սպիտակ տուն, մի մասը՝ դեպի Ֆորում: Մենք սկզբում ժամը 4-ին դեպի Ֆորում կգնանք»,- հայտարարել է նա:
Բիշքեկի կենտրոնում տեղակայված Սպիտակ տունը Ղրղզստանի խորհրդարանի շենքն է, որի վերին հարկերում է գտնվում նախագահի աշխատակազմը: Ֆորումը բարձրահարկ շենք է, որտեղ տեղակայված է Ատամբաևի գրասենյակը և նրա վերահսկած «Ապրիլ» հեռուստաալիքը: Գտնվում է Բիշքեկի կենտրոնական Ալա Տոո հրապարակից և Սպիտակ տնից քայլելով 40 րոպեի հեռավորությամբ:
Չորեքշաբթի երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայությունները սկսել էին երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին ձերբակալելու գործողությունը մայրաքաղաքից 20 կմ հեռավորությամբ գտնվող Կոյ-Տաշ գյուղի նրա նստավայրում: Նրանք նախկին նախագահի կողմնակիցների դեմ հատուկ միջոցներ էին կիրառել: Աթամբաևի կողմնակիցները պատասխան կրակոցներ էին արաձակել: Արդյունքում 52 մարդ, այդ թվում՝ տեղական պարբերականի լրագրողը, վիրավորվել էին: Զոհվել էր մեկ հատուկջոկատային: Նախկին նախագահին ձերբակալել չէր հաջողվել:
Խորհրդարանական խոշոր սոցիալ-դեմոկրատների կուսակցության առաջնորդ Աթամբաևը 2017 թվականին նախագահական ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել էր իր ժառանգորդ և մերձավոր համախոհ Սոորոնբայ Ժեենբեկովին: Սակայն շուտով նախկին նախագահի թիմի անդամների դեմ քրեական գործեր էին հարուցվել: Ինքը Ատամբաևը զրկվել էր նախկին նախագահի կարգավիճակից և կասկածվում է մի շարք հանցագործությունների մեջ: Պետության նախկին ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ իր համախոհների դեմ բոլոր մեղադրանքները քաղաքական բնույթ ունեն: