Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղրղզստան, նա վերադարձել է Երևան
Ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն, որտեղ նա մասնակցում էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։
Ինչպես տեղեկացնում է Կառավարության մամուլ ծառայությունը, ՀՀ վարչապետն արդեն ժամանել է Երեւան։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել են Անվտանգության խորհրդի անդամները։