Պուտինը՝ հզոր նախագահ
Իտալիայի փոխվարչապետ եւ ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին անվանել է Վլադիմիր Պուտինին որպես հզոր նախագահ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ANSA գործակալությանը։
«Ես աշխատելու եմ այն ուղղությամբ, որ Ռուսաստանի հետ Իտալիայի հարաբերությունները բարելավվեն։ Պուտինը հզոր նախագահ է։ Եւ ես ասում եմ դա, քանի որ այդպես եմ կարծում, ոչ թե վճարվել եմ դրա համար, ինչպես գրում են բազմաթիվ թերթերը»,-հայտարարել է Սալվինին, որը նաեւ «Լիգա» կուսակցության առաջնորդն է։ Քաղաքական գործիչը նաեւ բարձր է գնահատել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գործունեությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մատեո Սալվինին հայտնվել էր քաղաքական հնչեղ սկանդալի կենտրոնում, որի պատճառն էր ամերիկյան BuzzFeed կայքում «Լոմարդիա-Ռոսիա» ասոցիացիայի նախագահ Ջանլուքա Սավոինիի՝ Սալվինիի կողմնակիցներից մեկի հետ զրույցի ձայնագրությունը ՌԴ-ից ենթադրյալ գործարարների հետ։ Քննարկվել է նավթ ձեռքբերելու մասին հնարավոր գործարքը։ Դրանից ստացված 65 մլն դոլարի չափով դիվիդենտները կարող էին ուղղվել Սալվինիի կուսակցությանը, իսկ Սավոինին հերքել է կուսակցության ռուսական ֆինանսավորման մասին ենթադրությունները՝ ասելով, որ դրանք չունեն ապացույցներ։ Այդուհանդերձ Միլանի դատախազությունը սկսել էր հետաքննությունը Սավոինիի՝ միջազգային կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու վարկածով։ Իտալիայի ընդդիմությունը նպահանջում է փոխվարչապետից, որ նա բացատրություն տա խորհրդարանում, սակայն Սալվինին հայտարարել է, որ բացատրելու ոչինչ չկա։