«Չելսին» միակ անգլիական ակումբն է, որտեղ կցանկանամ տեղափոխվել. «Արսենալի» նորեկը՝ տարիներ առաջ
Լոնդոնի «Արսենալի» նորեկ Նիկոլա Պեպեն ժամանակին հայտարարել է, որ եթե ունենա Անգլիա տեղափոխվելու հնարավորություն, ապա կխաղա միայն Լոնդոնի «Չելսիում»:
«Անգլիայում «Չելսին» միակ ակումբն է, որտեղ կցանկանամ տեղափոխվել: Այդ ակումբը ստիպում է ինձ երազել»,- The Sun-ի հաղորդմամբ՝ տարիներ առաջ ասել է Պեպեն:
Հիշեցնենք, որ Նիկոլա Պեպեի տեղափոխությունը ռեկորդային դարձավ «Արսենալի» պատմության մեջ: Լոնդոնցիները 24-ամյա կիսապաշտպանի համար վճարեցին 80 միլիոն եվրո:
Pepe is officially an Arsenal player so here's a video of him saying Chelsea is the only club in England that he'd sign for...#TotesAwkspic.twitter.com/8usowcnnOS
— BenchWarmers (@BeWarmers) 1 августа 2019 г.