Նիկոլա Տեսլան կանխատեսել էր սմարթֆոնների, համացանցի և Wi-Fi-ի հայտնվելը
Գյուտարար Նիկոլա Տեսլան առաջ էր անցել իր ժամանակից եւ իրենից հետո թողել է ոչ միայն բազմաթիվ գիտական գաղտնիքներ, այլեւ որոշ իրական կանխատեսումներ: Սերբ գիտնականը կանխատեսել է համացանցի, սմարթֆոնների և տվյալների փոխանցման անլար տեխնոլոգիայի՝ Wi-Fi-ի հայտնվելը, հաղորդել է Planet- today-ը:
Տեսլայի գաղափարները չափազանց համարձակ էին իր ժամանակի համար, ուստի փայլուն գիտնականին հաճախ ծաղրում էին: Տեսլան համարվում էր խենթ, բայց այն փաստը, որ նա առաջ էր անցել ժամանակի գիտական մտքից, պարզ էր արդեն անցյալ դարի երեսունական թվականներին:
Հայտնի է, որ քսաներորդ դարի սկզբին Տեսլան աշխատում էր «համաշխարհային հեռագրական համակարգի» ստեղծման վրա, որի կարևոր մասը դյուրակիր հաղորդիչներն էին, որոնք որոշ չափով սմարթֆոններ են հիշեցնում: Գիտնականը կարծում էր, որ նման տեխնոլոգիաները անպայման զարգանալու են ապագայում, և, ինչպես տեսնում ենք, նա չէր սխալվում: Տեսլան երազում էր ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք Երկիրը կվերածեն «հսկայական ուղեղի», ինչը որոշ չափով կանխորոշել է համացանցի առաջացումը:
Համացանց, Wi-Fi, սմարթֆոններ, արհեստական բանականություն, ինքնաղեկավարվող տրանսպորտային միջոցներ և այլն. այսօր ունենք բազմաթիվ տեխնոլոգիաներ, որոնց մասին գիտնականը երազում էր: Բացի այդ, Տեսլան էներգիայի անլար փոխանցման անհավանական փորձեր է իրականացրել, որոնք մինչ այժմ ոչ ոք չի կրկնել, այնպես որ հանճարի իրական ներուժը շատ ավելի նշանակալից էր, քան կարելի է պատկերացնել: