Նախկինում Նյու Յորքի Ազատության արձանի հանդեպ նուրբ զգացմունքներ տածած կինը լի է ջահի հետ ամուսնանալու վճռականությամբ
Անգլիայում գտնվող Լիդս քաղաքի բնակչուհին՝ 35-ամյա Ամանդա Լիբերթին, պատրաստվում է ամուսնանալ իր սեփական ջահի հետ, այս մասին հաղորդում է Mirror-ը:
Բնակչուհին նկարագրում է ինքն իրեն իբրև մի քանի ջահերի հետ նոր հարաբերությունների համար բաց կին եւ այժմ լի է դրանցից մեկի հետ ամուսնանալու վճռականությամբ:
Ամանդայի նման մարդկանց անվանում են օբյեկտոֆիլ կամ օբյեկտոսեքսուալ. նրանք անտարբեր չեն անշունչ առարկաների նկատմամբ:
Հավելենք նաև, որ կինը նուրբ զգացմունքներ էր տածում Նյու Յորքի Ազատության արձանի նկատմամբ, եւ այդ հուշարձանի պատվին փոխել էր իր ազգանունը և դարձրել Լիբերթի:
Կնոջ «ընտրյալը» կդառնա Լյումիեր անունով բյուրեղապակյա ջահը: