Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները թևակոխել են նոր փուլ. Ամանդա Փոլ
«168 ժամ» թերթը գրում է. ««Հայաստանը ԵՄ-ի ֆինանսական օգնությունը ստանալու համար պետք է ցույց տա, որ իսկապես պատրաստակամ է իրականացնելու բարեփոխումներ, և, որ այդ խոսքերը պարզապես չեն մնա թղթի վրա: Իսկ դա շատ դժվար կլինի անել տփալ պայմաններում,
երբ տնտեսությունն օլիգարխների մենաշնորհն է»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքսյկան վերլուծաբան, Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի փորձագետ Ամանդա Փոլը՝ մեկնաբանելով այն լուրը, թե Եվրամիությունն առաջիկա տարիներին 140-170 մլն եվրո է հատկացնելու Հայաստանի Հանրապետությանը:
Փոլի գնահատմամբ՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները թևակոխել են նոր փուլ, որը հիմնված է նոր իրողությունների վրա, ու թեև այդ համագործակցությունը սահմանափակված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ, այդուհանդերձ, ԵՄ-ի համար «տարածություն» դեռևս մնում է:
Խոսելով Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների վատթարացման և Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության շուրջ՝ փորձագետը նկատել է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներն արդեն իսկ ազդել են Հայաստանի վրա, որովհետև նվազել են դրամական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան»:
Առավել մանրամասն՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: