Վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում
Հուլիսի 3-ին, ժամը 17:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Քաջազնունու փողոցի թիվ 14 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից: