Կնքամայրը՝ Սիրուշոն է․ նշանադրվել է երգչուհի Վարդուհի Վարդանյանի որդին
Երգչուհի Սիրուշոն ինստագրամի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել երգչուհի Վարդուհի Վարդանյանի որդու հետ և հայտնել, որ Ռուբենը նշանադրվել է, ինքն էլ՝ կնքամայրն է:
«Ամենահուզիչ օրերից… երեկ ինձ անչափ հարազատ մարդու՝ Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի նշանադրությունն էր: Նա ստեղծեց իր նոր ընտանիքը…
Ինձ համար էլ չափազանց պատասխանատու ու կարևոր է այն, որ դարձա այդ գեղեցիկ ընտանիքի կնքամայրը….»: