Վրացական ավիաընկերություններին կարգելեն Ռուսաստան թռիչքները
Դեպի Ռուսաստան վրացական ավիաընկերությունների թռիչքները կարգելվեն հուլիսի 8-ից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտաի նախարարությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Թռիչքների դադարեցման պատճառը ավիացիոն անվտանգության բավարար մակարդակի ապահովման անհրաժեշտությունն է, ինչպես նաեւ Դաշնային պետական ունիտար ձեռնարկության առաջ աէրոնավիգացիոն գործունության ժամկետանց պարտքի առկայությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հրամանագիր էր ստորագրել, որով ռուսական ավիաընկերություններին արգելվում է դեպի Վրաստան թռիչքների իրականացնել 2019թ. հուլիսի 8-ից: Տեղեկությունը հրապարակվել էր Կրեմլի պաշտոնական կայքում: