Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ մեկնել է Վալենսիա
ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի 1/2 եզրափակիչ պատասխան խաղում Լոնդոնի
«Արսենալ»-ը ուժերը կչափի իսպանական «Վալենսիա»-ի հետ: Առաջին խաղում
լոնդոնցիները սեփական հարկի տակ առավելության են հասել մրցակցի նկատմամբ`
3:1 հաշվով:
Այսօր Ունայի Էմերիի սաները մեկնել են Իսպանիա։ Լոնդոնցիների կազմում
մրցավայր է մեկնել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ
Մխիթարյանը։
«Զինագործներ»-ը խաղից առաջ հրապարակել են թիմի հայտացուցակը.