Երևանում բախվել են Nissan-ը, «Նիվան», «Ֆորդը»-ն ու «ՎԱԶ-2109»-ը. ճանապարհը փակվել է, կա 4 վիրավոր
Երեւանում, այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 11։30-ի սահմաններում Ազատամարտիկների եւ Նոր Արեշ 3-րդ փողոցի խաչմերուկում բախվել են Nissan Tiida մակնիշի 35 RM 853 համարանիշի, ВАЗ 2109 մակնիշի 35 ԼG 421 համարանիշի, ВАЗ 2121 մակնիշի 03 ТТ 637 համարանիշի եւ Ford Transit 23 ՕՕ 289 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բախման հետեւանքով ճանապարհն ամբողջովին փակված է, ու տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանները, որպեսզի խցանում տեղի չունենա ու հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն։