Եվրահանձնաժողովը տուգանել է BMW-ին 1 մլրդ եվրոյի չափով
BMW ավտոարտադրողը համաձայնել է վճարել տուգանք ավելի քան 1 մլրդ եվրոյի չափով՝ ի պատասխան կարտելային դավադրության մեջ Եվրահանձնաժողովի մեղադրանքների, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով ընկերության մամուլի հաղորդագրությանը:
Ուրբաթ Եվրահանձնաժողովը տեղեկացրել է BMW-ին, Daimler-ին և
Volkswagen-ին իր նախնական որոշման մասին, որ ընկերությունները անցյալում՝ 8
տարիների ընթացքում, խախտել են ԵՄ-ի հակամենաշնորհային կանոնները՝
դավադրության մեջ մտնելով: ԵՀ-ի նախնական տեսակետն այն է, որ
ավտոարտադրողների գործողությունները կարող էին զրկել սպառողներին շրջակա
միջավայրը պակաս աղտոտող ավտոմեքենաներ գնելու հնարավորությունից:
«Պահանջների մասին ծանուցումն ուսումնասիրելուց հետո BMW-ն ընդունում է
գնահատված պարտավորությունը, որը, հավանաբար, կգերազանցի 1 մլրդ
եվրոն»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տուգանքի վճարումը բացասաբար կազդի 2019 թվականի առաջին
եռամսյակի ընթացքում BMW-ի ֆինանսական արդյունքների վրա: Ընդ որում՝ մինչ
տուգանքի սահմանումն ընթացիկ ֆինանսական տարում կանխատեսվող շահույթը կմնա
անփոփոխ: