«Իրավունք». Գյուղնախարարությունը պաշտոնապես տեղեկացվել է, որ հունիսի 1-ից չի գործելու, ու կարևոր չէ, որ օրենսդիրը դեռ չի ընդունել նախագիծը
««Իրավունք»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կառավարությունից «սև թուղթ» են ստացել, որտեղ պաշտոնապես տեղեկացրել են, որ հունիսի 1-ից նախարարությունն այլևս չի գործելու:
Ըստ էության, ստացվում է, որ խորհրդարանական երկրում այն կարգի «թքած» ունեն օրենսդիրի վրա, որ չեն էլ սպասում, որպեսզի նրանք ընդունեն կամ չընդունեն կառավարության կառուցվածքի մասին օրենսդրական նախագիծը:
Գործադիրում վստահ են, որ իրենց առաջարկած կառավարության կառուցվածքը կընդունվի առանց խոչընդոտների, որտեղ չեն լինի ո´չ Գյուղատնտեսության, ո´չ Մշակույթի, ո´չ Սփյուռքի և ո´չ էլ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները»,-գրում է թերթը: